ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իսպանիայում մարդիկ կկարողանան փողոց դուրս գալ միայն սնունդ և դեղամիջոց գնելու համար

Իսպանիայում մարդիկ կկարողանան փողոց դուրս գալ միայն սնունդ և դեղամիջոց գնելու համար
15.03.2020 | 17:53

Իսպանիայում սահմանվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակում՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը:
Ձեռնարկված միջոցառումները համաձայնեցվել են Նախարարների խորհրդի արտակարգ նիստում՝ երկրում 15 օր «բարձր պատրաստականության վիճակ» սահմանելու կապակցությամբ: «Բարձր պատրաստականության վիճակը կտևի 15 օր և կարող է երկարաձգվել Կոնգրեսի թույլտվությամբ», - ասել է Սանչեսը: «Այդ ընթացքում մարդիկ կկարողանան դուրս գալ իրենց տներից միայն սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար։ Մարդիկ կկարողանան այցելել նաև հիվանդանոցներ, աշխատանքի վայր, բանկեր, տարեց մարդկանց կամ խնամքի կարիք ունեցող մարդկանց այցելելու համար», - ասել է երկրի վարչապետը։


Կփակվեն բոլոր բարերը, ռեստորանները, թանգարանները, թատրոնները և զվարճանքի այլ վայրերը: Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1500-ով՝ հասնելով 5700-ի, որից գրեթե երեք հազարը Մադրիդում: Զոհերի թիվը գերազանցել է 180-ը, որից 133-ը` մայրաքաղաքում:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ